Դրույթներ և պայմաններ

Ընդհանուր տեղեկություններ

Ապարտամենտների մուտքի ժամն է 14:00, ելքի ժամը՝12:00 կեսօրին։
Մինչև 3 տարեկան երեխաների կեցությունն անվճար է ծնողների հետ միևնույն բնակարանում։
Մուտքի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Մուտքի սահմանված ժամից շուտ ժամանելու դեպքում, նախնական պայմանավորվածության դեպքում հյուրերը կարող են թողնել իրենց ճամպրուկները շենքում։
Ելքի սահմանված ժամից ուշ դուրս գալը հնարավոր է հասանելիության առկայության և նախնական պայմնավորվածության համաձայն։ Ուշ ելքի դեպքում հնարավոր են լրացուցիչ վճարումներ։
Վճարումը կատարվում է ժամանելուն պես՝ կանխիկ հայկական դրամով կամ քարտով (Visa, MasterCard)։ Հնարավոր է նաև կատարել բանկային փոխանցում։
Որոշակի դեպքերում հնարավոր է պահանջվի կանխավճար։

Կայքից ուղարկված ամրագրման ձևը համարվում է վերջնական ամրագրում։ Կարճ ժամանակում Դուք կստանաք ամրագրման հաստատում ձևի մեջ նշված էլ․ հասցեին։

Ստանդարտ սակագնով ամրագրման դեպքում Ապարտամենտների ադմինիստրացիան իրավունք ունի հյուրի ժամանումից 48 ժամ առաջ հյուրի քարտից գանձել առաջին գիշերվա գումարը: Քարտի անվավեր լինելու կամ քարտի վրա պակաս միջոցների առկայության դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի պահանջելու տրամադրել նոր քարտի տվյալներ։ 24 ժամվա ընթացքում քարտը չթարմացնելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի չեղարկել ամրագրումը։
Չվերադարձվող սակագնով ամրագրման դեպքում Ապարտամենտների ադմինիստրացիան իրավունք ունի ամրագրումից հետո 24 ժամվա ընթացքում հյուրի քարտից գանձել ամրագրման ողջ գումարը: Քարտի անվավեր լինելու կամ քարտի վրա պակաս միջոցների առկայության դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի պահանջելու տրամադրել նոր քարտի տվյալներ։ 24 ժամվա ընթացքում քարտը չթարմացնելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի չեղարկել ամրագրումը։

Ստանդարտ սակագնով ամրագրելու դեպքում անվճար չեղարկում կամ փոփոխություն հնարավոր է իրականացնել ժամանումից 48 ժամ առաջ։ Ժամանումից 48 ժամից շուտ ամրագրումը չեղարկելու կամ փոփոխելու, ինչպես նաև չժամանելու դեպքում գանձվում է տուգանք՝ առաջին գիշերվա ամրագրման գումարի չափով։
3 և ավելի բնակարաններ ամրագրելու դեպքում անվճար չեղարկումը կամ փոփոխությունը հնարավոր է ժամանումից 30 օր առաջ։