ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Welcome Yerevan Apartments”-ը կառավարվում է “Yerani Travel” ներգնա տուր-օպերատորի կողմից, որը զբաղվում է նաև տուրերի ու տրանսֆերների կազմակերպմամբ։

Կազմակերպության արհեստավարժ մասնագետների կողմից կատարվող աշխատանքը երաշխավորում է արդյունքներ, որոնք ամրապնդված են ոլորտում բազմամյա փորձով։

Շենքի կենտրոնական դիրք

Գտնվելով Երևան քաղաքի հիմնական տեսարժան վայրերից ոտքով հասանելիության վրա՝ “Welcome Yerevan Apartments “-ը հիանալի վայր է Ձեր հանգիստը անհոգ վայելելու համար։ Միաժամանակ շենքի տեղակայվածությունը և բնակարանների կահավորվածությունը հարմար են աշխատանքային այցերի մեջ գտնվող ճանապարհորդների համար։

Մեծ ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի վրա

“Welcome Yerevan Apartments” -ը կահավորված և հագեցված է հյուրանոցային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։ Անվճար տրամադրող շշալցված ջուրը, թեյը և սուրճը, ինչպես նաև հիգիենայի պարագաներն ու այլ ծառայությունները ձեր կեցությունը կդարձնեն էլ ավելի հարմարավետ՝ ազատելով ձեզ հնարավոր հոգսերից։

27

Բարձր կարգի ապարտամենտներ

2K

Հիանալի կարծիքներ

25K

Գոհունակ հյուրեր