Դրույթներ և պայմաններ
Ուղարկված հայտը համարվում է վերջնական ամրագրում: Կարճ ժամանակում Դուք կստանաք Ձեր ամրագրումը հաստատող ծանուցում հայտի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
Երբ հյուրը անհատական ամրագրում է կատարում (մինչև 3 բնակարան), ապա որպես կանխավճար հյուրի ժամանումից 48 ժամ առաջ գանձվում է կացության 1-ին գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։ Եթե անհատական ամրագրումը (մինչև 3 բնակարան) կատարվում է ժամանելուց առաջ 48 ժամվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կարգը:
Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 բնակարան և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը), նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված բնակարանների 1 գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։
Եթե խմբային ամրագրումը (4 բնակարան և ավել) կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կանխավճարի կարգը:
Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 բնակարան և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել), ապա նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված բնակարանների ընդհանուր արժեքի 30% -ը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։
Եթե խմբային ամրագրումը (4 բնակարան և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել) կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կանխավճարի կարգը:
Այն անհատական պատվերները (մինչև 3 բնակարան), որոնցից նախապես գանձվել է կանխավճար, կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրի ժամանումից 48 ժամ առաջ։ Հակառակ դեպքում, որպես տուգանք պահվում է գիշերակացի առաջին գիշերվա արժեքը։
Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 բնակարան և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված բնակարանների 1 գիշերվա արժեքի չափով:
Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 բնակարան և ավել, իսկ գիշերների քանակը գերազանցում է 3-ը) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված բնակարանների ընդհանուր արժեքի 30% -ի չափով:
*Անվավեր կրեդիտ քարտերի դեպքում հաստատությունը իրավունք ունի պահանջել նոր գործող կրեդիտ քարտ և չեղարկել ամրագրումը, եթե հարցումից 24 ժամ անց չտրամադրվեն նոր գործող տվյալներ:
0-3 տարեկան երեխաները հաստատությունում մնում են ծնողների հետ նույն բնակարանում, առանց վճարի:
Մուտքի ժամը 14:00-ն է, ելքի ժամը՝ 12:00-ն:
Հյուրի անձը հաստատվում է ըստ ներկայացված փաստաթղթի, այն է՝ անձնագիր կամ նույնականցման քարտ:
Վաղ ժամանելու դեպքում Դուք կարող եք թողնել ճամպրուկները ընդունարանում, եթե չկան այլ պայմանավորվածություններ հաստատության հետ:
Սահմանված ժամից ուշ ելք հնարավոր է բնակարանի հասանելիության և հաստատության հետ նախնական պայմանավորվածության դեպքում: Ուշ ելքի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ վճարում:
Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ՝ բացառապես ՀՀ դրամով կամ քրեդիտ քարտով (Visa, Master Card, Arca): Հնարավոր է նաև բանկային փոխանցում:
Հաստատությունը իրավունք ունի՝ վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը,
եթե Հյուրի կողմից խախտվել են ներքոգրյալ կետերը և չվերադարձնել կանխավճարը։
Հաստատությունը պատասխանատվություն չի կրում Հյուրի բնակարանից որևէ թանկարժեք իրի, զարդերի, գումարի և այլ նյութական արժեքների կորստի համար:
Հաստատությունը պատասխանատվություն է կրում միայն այն տրանսպորտային միջոցի անվտանգության համար, որը կայանվել է հաստատության կանգառում։ Պատասխանատվությունը ենթադրում է տրանսպորտային միջոցին պատճառած վնասը և չի ենթադրում դրա մեջ առկա արժեքավոր իրերի/գումարի կորստի փոխհատուցում:
Կողմերի միջև տարաձայնությունները (օրինակ՝ գումարի ուշացման կամ չմուծման դեպքում) լուծվում են բանակցությունների միջոցով, չլուծման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հաստատության կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել դրանք ստանալիս, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն:
Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
Չաղմկել և չխանգարել մյուս հյուրերի (բնակիչների) անդորրը։
Պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
Բնակարանից դուրս գալիս փակել ջրի ծորակը, փակել պատուհանները, անջատել էլեկտրական ջեռոցը և սարքավորումները, սեղանին ու պահարանների վրա չթողնել գումար, զարդեր և թանկարժեք իրեր:
Մշտապես փակ պահել բնակարանի դուռը։
Բնակարանում լրացուցիչ հյուրեր ունենալիս (գիշերակացից, նախաճաշից կամ ընթրիքից օգտվելու դեպքում) համաձայնեցնել հաստատության հետ:
Ծխել բնակարանում (ծխախոտ,սիգար,նարգիլե), այլապես հաստատությունը կարող է դադարեցնել ծառայությունների մատուցումը և չվերադարձնել կանխավճարը։
Բնակարանում պահել դյուրավառ նյութեր և զենք։
Պահել, իրացնել, պատրաստել կամ օգտագործել թմրադեղեր և/կամ հոգեմետ դեղեր։
Օգտագործել ինքնաշեն էլեկտրական տաքացման սարքավորումներ։
Բնակարան գալ ընտանի կենդանիների և թռչունների հետ։
Վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե Հյուրի կողմից ապահովված չեն սույն պահանջները և դրանք չեն վերացվել հաստատության կողմից` հյուրին հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Այն դեպքում երբ բնակարանը որևէ պատճառով դառնում է բնակության համար ոչ պիտանի, բացառությամբ ֆորս-մաժորային դեպքերի, հաստատությունը փոխարինում է տրամադրված բնակարանը համարժեք պայմաններ ունեցող բնակարանով կամ հյուրին վերադարձնում է փաստացի չբնակեցված օրերի համար ստացված կանխավճարը:
Պատշաճ որակով եւ սահմանված ժամկետներում մատուցել ծառայությունը:
Չհրապարակել հյուրի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ապահովել բնակարանների կոմունիկացիայի (տաք-սառը ջուր, էլեկտրաէներգիա, օդորակում) և հեռահաղորդակցության անխափան աշխատանքը, բացառությամբ զանգվածային անջատումների և ֆորս մաժորային դեպքերի:
Բնակարանը հանձնել հյուրին գույքով ապահովված, մաքուր և բարեկարգ վիճակում:
Հյուրի բնակության ընթացքում մուտք չգործել բնակարան, չանհանգստացնել և չխանգարել բնակարանում բնակվող հյուրին(երին), բացառությամբ եթե առկա է հարևանների կողմից բողոք կամ դա պայմանավորված է մարդկանց կյանքի ու առողջության սպառնացող վտանգի չեզոքացմանը, կամ դա անհրաժեշտ է բնակարանի անվտանգության պահպանման համար։
Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական կամ քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների ծառայության դադարեցումը, ահաբեկչական գործողությունները, պետական մարմինների ակտերը, համաճարակային իրավիճակները և այլն), որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։ Նման իրավիճակներում հայտնված Կողմը մյուս Կողմին հնարավորինս շուտ պետք է տեղեկացնի անհաղթահարելի ուժի առկայության մասին:



